Նոր Զելանդիայում Պլենտի ծոցի շրջանում գտնվող դաշտը ծածկվել է 30 մետր սարդոստայնով։ Այս մասին հաղորդում է Lenta-ն։
Սարդոստայնը հայտնաբերել են տեղի բնակիչները, որոնք երեխաների հետ դաշտ են եկել սպորտով զբաղվելու համար։ «Մենք կարծում էինք, որ հազիվ թե այնտեղ սարդեր լինեն։ Բայց երբ հեռու գնացինք, եւ մեր ոտքերը սկսեցին խճճվել սարդոստայնում, վերեւում նկատեցինք փոքրիկ սեւ սարդեր»,-նշել է բնակիչներից մեկը։