Կարտոֆիլ փորել, սոխ ու գազար ցանել՝ այնքան էլ հետաքրքիր զբաղմունք չէ։ Երիտասարդությունը սովորաբար չի սիրում տանջվել հողամասում։ Ու բնական է, ի՞նչ սպասել մեզնից. մի սերունդ, ով ապրում է սուպերմարկետի բանջարեղեններով ու մրգերով։

 

Բայց, ինչպես հայտնի է, հաջողության գրավականն է գտնել յուրաքանչյուրի անհատական մոտեցումը։ Ի՞նչը կարող է ստիպել երիտասարդ տղային առավոտ կանուխ արթնանալ, նստել ավտոբուս ու գնալ հող մշակելու. իհարկե գեղեցիկ աղջիկները։