Երգիչ Էրիկը նոր երգ է թողարկել՝ «Առաջինն ու միակը» վերնագրով։ Խոսքերի հեինակը՝ Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը Էրիկը։ Երաժշտության վերաբերյալ կարելի է ասել, որ, ցավոք, ոչ մի յուրահատուկ, Հայաստանում արտադրվող երգերի «հոսքածից» առանձնացող ոչինչ չկա։Մեղեդին լի արեւելյան «խաղերով», օգտագործված երաժշտական գործիքներն են դաշնամուր, ջութակ, թավջութակ եւ գործիքավորման էլեկտրոնային միջոցներ։
Մի խոսքով «Առաջին ու միակ թագուհու» մասին հերթական տխուր լացակումաց երգը։ YouTube-ում տեղադրված հոլովակն արդեն դիտել է 3 հազարից ավելի օգտվող։