«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքը (Levina Music) մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի ուղեկցությամբ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ:
Ինչպես հաղորդում է Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, Գերմանիայի պատվիրակը հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ է դրեկ ու մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը:
«Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է նա: