Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը Հոլիվուդում է: Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ հոլիվուդյան բազմաթիվ աստղերի մասնակցությամբ:

 

«Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Այդ մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

 

Ֆիլմի դերակատարներից՝ Մայքլը համեստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս' ուսումնասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ (Փարիզում սովորած հայ նկարչուհի): Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին' յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: