ԱՄՆ Թեքսաս նահանգում սաֆարի-պարկ այցելած ամերիկացի զբոսաշրջիկները տեսագրել են ուղտի ու ջայլամի հետ իրենց ունեցած հանդիպումը: Այս մասին հաղորդում է UPI-ն։

Կենդանիները դուրս են եկել ավտոմեքենայի դիմաց, որում եղել են երկու կանայք և մի աղջնակ։ Ուղտը գլուխը ներս է տարել ավտոմեքենայի բաց պատուհանից և կերել ուտելիքով լի թղթե փաթեթը, որը դրված է եղել վարորդական նստարանի կողքին:

Կանայք շտապել են փակել պատուհանները, որպեսզի թույլ չտան ջայլամին կրկնել նույնը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պատճառով էլ թռչունը սկսել է կտցահարել ավտոմեքենան։