Հետևելով հայ հայնիների ինստագրամյան էջերին մի շատ ծիծաղելի երևույթի եմ հանդիպում, երբ ինչ-որ նորելուկ «աստղ» իրեն դնելով համաշխարհային աստղի տեղ ֆան էջեր է բացում, և այդ էջերով ակտիվ ու սրտաճմլիկ մեկնաբանություններ թողնում իբրև թե իր իրական և պաշտոնական էջին:     

 

Խոսքը իհարկե չի վերաբերում այն հայտնիներին, ովքեր երկրպագուների մեծ բանակ ունեն: Հատկանշականն այն է, որ նույնիսկ այդ էջերը ղեկավարում է տվյալ էջի  «աստղն»  ու տեղադրում  այնպիսի լուսանկարներ, որոնք դեռևս չեն հրապարակվել պաշտոնական էջում: Այստեղից հարց է առաջանում՝  հայտնիներն իրենք են իրենց երկրպագուներին  ուղարկում շատ անձնական ու դեռևս չհրապարակված լուսանկարները:  Ֆան էջերից կառանձնացնեմ մի քանիսը, որոնք ինձ անտարբեր չկարողացան թողնել:


 







































Հեղինակ՝ Ա.Մաթևոսյան