Բժիշկները եկել են այն եզրահանգման, որ այն, ինչ կանանց մեծամասնությունն անում է սեռական հարաբերության ժամանակ, սխալ է։ Սեռական հարաբերությունների մասին կան բազմաթիվ առասպելներ, որոնցից է օրինակ սեքսից հետո չհղիանալու համար ցատկոտելը։
 
Բժիշկներն առանձնացնում են մի կարևոր հանգամանք սեռական հարաբերության համար․ սեքսից առաջ միզելը, որը դիտվում է որպես միջոց միզուղիների վարակներից խուսափելու համար, ունենում է ճիշտ հակառակ ազդեցությունը, գրում է Home Healthy Recipes-ը։
 
Ուրոլոգ Դևիդ Քոֆմանը նշում է, որ սեռական հարաբերությունից առաջ միզելը մեծացնում է վարակերի հավանականությունը, հանգեցնում միզուղիների պոստկոիտալ վարակների (սեռական հարաբերությանը հաջորդող), ինչը շատ տարածված է կանանց մոտ։ 
Սեռական հարաբերության ժամանակ հեշտոցային մանրէները կարող են խթանել միզուկը, ինչն այնուհետ թույլ է տալիս մանրէներին առավել հեշտությամբ հասնել միզապարկ։
 
Այս ամենը կանխելու համար, բժիշկները խորհուրդ են տալիս միզել սեռական ակտից հետո, շատ ջուր խմել, որպեսզի հնարավոր լինի խուսափել ջրազրկումից և դուրս բերել վարակը։
Այս վարակներին նպաստում են նաև սպերմիցիդ քսանյութերով դիաֆրագմաների և պահպանակների օգտագործումը։