Fithacker.ru կայքը գրում է, որ առավոտյան քաղցած վիճակում կիտրոնով ջուր խմելու սովորություն ունեն շատերը։ Սակայն հակավոր է զգուշանալ։

Բազմաթիվ կայքերում և ինտերնետ պորտալներում կարելի է տեղեկություններ գտնել այն մասին, որ առավոտյան քաղցած վիճակում կիտրոնով ջուր խմելը շատ օգտակար է, սակայն ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ բացասական հետևանքներ կարող են առաջանալ այդ սովորության հետևանքով։ Կայքը գրում է, որ կիտրոնաջրի օգտագործումն առաջին հերթին կարող է վնասել ատամները։

Կիտրոնը թթու է պարունակում, որը տաք ջրի հետ համադրեու դեպքում փափկացնում է ատամի էմալը։ Ըստ կայքի՝ հարկավոր չէ ատամները լվանալ կիտրոնով ջուր խմելու 30 րոպե շուտ, քաի որ այս դեպքում մեծ է հավանականությունը, որ էմալը կարող է վնասվել։ Գոյություն ունի մի քանի միջոց, որը կօգնի կանխարգելել այդ խնդիրը։ Դրա համար կիտրոնով ջուր խմելու առաջ հարկավոր է սենյակային ջերմաստիճանի ջուր խմել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը