Մեր անոթները կեղտոտվելու և խցանվելու տհաճ սովորություն ունեն, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ են առաջանում: Ուստի պետք է կանոնավոր կերպով արյունատար համակարգը մաքրող կուրս անցնել: Այդ հարցում կարող է օգնել ներկայացվող բաղադրատոմսը:

Բաղադրատոմսի բաղադրիչները պարունակում են մեծ քանակությամբ օրգանական թթուներ և եթերայուղեր, ինչի շնորհիվ քայքայվում են աղային կուտակումները: Դրանք նաև սպազմոլիտիկ են, ինչն իջեցնում է անոթների տոնուսը, հանգստացնում են նյարդային համակարգը, ունեն վառ արտահայտված հակամանրէային ազդեցություն, ինչը բարենպաստ է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:

Սակայն, ինչպես ցանկացած դեղամիջոց, դրանք նաև հակացուցումներ ունեն, որոնք պետք է հաշվի առնել օգտագործումից առաջ: Բաղադրատոմսը չի կարելի օգտագործել երիկամային հիվանդությունների, ցածր ճնշման, երիկամներում կամ լեղապարկում քարերի առկայության, ինչպես նաև պանկրեատիտի և ստամոքսաաղիքային համակարգի խոցերի դեպքում:

Բուժիչ խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 100գ սամիթի սերմ, 2 ճ.գ. մեղր, 2 ճ.գ. կատվախոտի (валериана) աղացած արմատ և 2լ եռման ջուր:Կատվախոտի արմատը խառնեք սամիթի սերմերի հետ, լցրեք լավ փակվող ապակյա ամանի մեջ և վրան ավելացրեք եռման ջուրը: Սպասեք մինչև ջուրը սառչի մինչև 40°С և ավելացրեք մեղրը: Լավ փաթաթեք տաք շորով, թողեք թրմվի 24 ժամ և քամեք: Պահեք սառնարանում, այլապես կթթվի:

Թուրմը պետք է ընդունել 1 ճ.գ., ուտելուց 30 րոպե առաջ, օրը 3 անգամ: Կուրսը 20 օր է: Այնուհետև պետք է 10 օր ընդմիջում տաք և անհրաժեշտության դեպքում նորից կրկնեք բուժման կուրսը: Այս բուժումը կարող եք շարունակել մինչև վեց ամիս:

Ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ