Սպիտակցի Հայկոյի և Սուրպեր Սաքոյի երգը հիթային է դարձել Թուրքիայում: Ըստ Shazam հայտնի հավելվածի' Թուրքիայում այս շաբաթ ամենաշատը փնտրված երգերի հարյուրյակում հայ երգիչների «Մի գնա» կատարումն առաջին հորիզոնականում է:

 

Սպիտակցի Հայկոյի և Սուրպեր Սաքոյի երգն առաջ է անցել անգամ Էդ Շերանի «Shape of You» և «Քլին Բանդիտ» խմբի, Շոն Փոլի ու Ան Մարիի «Rockabye» երգերից: