«Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ֆլեշմոբ է կազմակերպել երգի մրցույթի մասնակիցների շրջանում. նրանցից յուրաքանչյուրը պետք է կատարի երգ՝ մասնակիցների ազգային լեզուներով:
Այս անգամ հայերեն երգ է կտարել Կիպրոսի ներկայացուցիչը՝ Հովիկը, որը հայկական ծագում ունի: Նա կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը:
Ավելի վաղ Արծվիկի մարտահրավերին արձագանքել էր Գերմանիայի ներկայացուցիչը՝ կատարելով Կոմիտասի «Կաքավիկ» երգը: