Երգիչ Սարգիս Ավետիսյանը ներկայացրել է իր նոր «Ես կգամ տուն» երգի տեսահոլովակը, որը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին: Տեսահոլովակում նկարահանված տղաները իրական հերոսներ են. Շուլի Հակոբյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Թելման Մարկոսյան, Հայկ Թորոսյան, Ալբերտ Դալլաքյան, Շանթ Ղազարյան, Նարեկ Գրիգորյան, Արամայիս Հարությունյան, Արմեն Մկրտչյան, Շիմիկ Ղազումյան, Արման Մարկոսյան, Գեորգի Միրզոյան, Գեւորգ Սարգսյան, Հարություն Ալեքսանյան, Նարեկ Մալխասյան, Նարեկ Ղալայան՝ անուններ, որոնք ամուր պահեցին մեր սահամանները:

 

«Ես կգամ տուն» երգի հեղինակներն են Ալեքս Միրզոյանն ու Վարդան Գալստյանը, գործիքավորումը կատարել է Արմեն Սարգսյանը (Բրդե), միքս-մասթերինգը՝ Հարություն Հարությունյանը: