1920-ական թվականների ֆեմինիստական շարժումների կիզակետին ամերիկյան ծխախոտ արտադրող ընկերությունները սկսեցին սիգարետի ակտիվ տարածումը կանանց շրջանում, ում արգելված էր հասարակական վայրերում սիգարետներով հանդես գալը:

Այդ գործընթացում մեծ դեր խաղաց «ժամանակակից PR-ի հայր» Էդվարդ Բերնեյսը, ով առաջարկում էր ներկայացնել սիգարետները՝ որպես ազատության խորհրդանիշներ: Սիգարետները խորհուրդ էր տվրում միացնել՝ ի նշան ձաձրույթի դեմ պայքարի:

Մեծ աղմուկ բարձրացրեցին 1929թ. Նյու –Յորքում անցկացված Զատկի շքերթի ժամանակ ի հայտ եկած ծխող կանայք: Այս բոլոր գործընթացների արդյունքում մեկ տասնամյակում ծխող կանանց թիվը 5 %-ից դարձավ 18 %: