Այն վերադառնում է: Լրտեսները նոր ձևափոխությունների ենթարկված ВАЗ 2101 առաջին լուսանկարներն են արել: Մեքենան կրելու է «Копейка» անվանումը: Լուսանկարներն արվել են մեքենայի ճանապարհային փորձարկման ժամանակ:

 

 

Իսկ Ձեզ դուր գալի՞ս է: Դիզայնի մեջ պարզ զգացվում է Ford Mustang և Chevrolet Camaro մեքենաների ազդեցությունը: Ամեն դեպքում, մեքենան հրաշալի է ստացվել:

 

Տեխնիկական բնութագրերը ևս պետք է գոհացնեն ԼԱԴԱ-յի սիրահարներին: Երկուլիտրանոց տուրբոշարժիչը «копейка»-ին ապահովում է 200 ձիաուժով:

 

Վառելիքի ծախսը քաղաքում 100 կմ վարելու դեպքում կկազմի 6 լիտր, և 4,4 լիտր՝ քաղաքից դուրս գտնվող մայրուղիներով վարելիս: Ավտոմեքենայի գինը գնահատել հնարավոր կլինի տարվա վերջին, երբ առաջին «копейка»-ները կհայտնվեն ավտոսրահներում: