Եթե ձեր սիրելի հագուստի վրա դեղին հետքեր են հայտնվել ու չեն անցնում, մի շտապեք դեն նետել։ Կա մի մեթոդ, որն օգնում է տնային պայմաններում ազատվել այդ դեղին հետքերից։
Անհրաժեշտ բաղադրիչները սովորաբար բոլորի խոհանոցում էլ առկա են լինում։ Դուք պարզապես հետևեք ինստրուկցիային
Ինչ է հարկավոր ունենալ
- 1 թեյի գդալ աման լվալու հեղուկ
- 3-4 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ (Перекис водорода)
- 2 ճաշի գդալ կերակրի սոդա
Խառնեք իրար բաղադրիչներն այնքան մինչև մածուցիկ զանգված կստացվի ու քսեք այն կեղտոտված տեղերին։ Ձեզ մնում է միայն զարմանալ, թե ինչ արագ անցան հետքերը