Փքված շուրթեր, հաստ, անխնամ հոնքեր, սպիտակ մաշկ, արհեստական թարթիչներ և «անմեղ հայացք». այո, սա է Ինստագրամի համար լուսանկարվելու այսօրվա պահանջարկը: Տիկնիկի տես ունենալ է երազում այսօր յուրաքանչյուր երկրորդ աղջիկը: կորել է անհատականությունը, բոլորը միանման են, եթե միանման էլ չեն բնությունից, ապա միանման են դառնում դիմահարդարման միջոցով:
Այս ամենը արդեն սկսում է ձանձրացնել. Ինստագրամը ողողված է նույն դեմքերով ու նույնանման սելֆիներով:
Աղջիկներ, մի կորցրեք ձեր սեփական ԵՍ-ը: Դա ավելի նորաձև ու հետաքրքրքիր է, քան այս համատարած թրենդը: