Instagram-ում ավելի քան 96.000 հետևորդ ունեցող Ձյունիկը, ում հեռուստադիտողը ճանաչում է նաև «Քարե դարդ» սիթքոմից, այսօր նշում է իր 20-ամյակը:
Ձյունիկը մեծացել է Շվեդիայում, հիմա բնակվում է Երևանում, սովորում է Ճարտարապետության և շինարարության 2-րդ կուրսի դիզայնի բաժնում:
Ձյունիկը մանկուց միշտ երազել է դառնալ երգչուհի և պարուհի, ու մինչև 15 տարեկան հասակում այդ երազանքը պահպանվել է:
Առաջին անգամ որպես մոդել հանդես է եկել 13 տարեկանում, այդ ժամանակ պարի խմբակ էր հաճախում և նրանց մոտ հրավիրվել էր մի լուսանկարիչ , որը նրան նկատեց և առաջարկեց, որ նույնպես տեղ գտնի իր կատարած աշխատանքների մեջ:
Ձյունիկը երազում է լավ մայր դառնալ իր մայրիկի նման
«Շատ եմ ուզում իմ մայրիկի նման լինել, կարծում եմ՝ աշխարհում ամենակարևոր առաքելությունն է: Հիմա այն տարիքում եմ, որ կարող եմ Ինստագրամ պահել, բայց երբ ամուսնանամ, իհարկե, առաջինը ինձ համար կլինի իմ ընտանիքը: Ապագայում ուզում եմ լինել լավ մասնագետ, հագուստի խանութ բացել, էլի ունեմ նախաձեռնություններ, որոնք կիրականացնեմ: Ուզում եմ մագիստրատուրան Գերմանիայում սովորել, հույս ունեմ, որ կստացվի»: