Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Մերի Հակոբյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Մերին մանրամասներ է պատմել կայանալիք մրցույթի և իր մասնակցության մասին.«Ինձ առաջարկ եղավ Հայաստանը ներկայացնելու և քանի որ մենք ունենք այնպիսի լավ մասնագետներ, ովքեր վստահ են, որ մրցույթի ուղարկող մարդուց կարող են ստանալ այն ինչ սպասում են՝ ընտրեցին ինձ: Ես ինձ փորձում եմ տարբեր ասպարեզներում դրսևորել և ամեն դեպքում ստացվում է, այս ասպարեզն էլ բացառություն չի լինի կարծում եմ»:

 

Մոտ մեկ ու կես ամիս ունի պատրաստվելու և այս ընթացքը լիարժեք կօգտագրոծի լավ ներկայանալու համար, չնայած նշում է, որ աշխատանքային զբաղվածությունը շատ է. «Պետք է ասեմ, որ մայիսին 5-15 ընկած ժամանակահատվածում նկարահանումներ ունեմ. նոր նախագիծ եմ սկում, որը մինչև գնալիս պետք է նկարահանվի»:

 

Այս մրցույթում մասնակցում է նաև Շուշաննա Երիցյանն, ով ներկայացնում է Ղարաբաղը: Մերին նշում է, որ ուրախ է Շուշանի հետ նույն մրցույթում մասնակցելու համար. «
Շուշանը իմ ամենամտերիմ ընկերուհին է և բնավ էլ մենք մրցակիցներ չենք: Սրանից լավ անակնկալ կյանքը մեզ չէր կարող մատուցել: Շատ եմ ուզում, որ Շուշանը լինի առաջին հորիզոնականում, որպեսզի Արցախի անունը հնչի և քննարկվի: Նրա հաղթանակը բոլորիս պատիվն է»:

 

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: