Երգիչ Դիմա Բիլանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել։ Բժշկական ստուգումից հետո պարզվել է, որ երգիչը երեք ճողվածք (Грыжа) ունի ողնաշարի հատվածում, որոնք սեղմում և ուժեղ ցավեր են առաջացնում։
Life-ը հայտնում է, որ ցավերն ուժեղացել են վերջին շրջանում, նա այլևս չի կարողանում նորմալ քնել։ Բժիշկները պնդում են, որ երգչին վիրահատություն է անհրաժեշտ, սակայն Բիլանը հետաձգում է վիրահատությունը, քանի որ լարված գրաֆիկ ու համերգային ծրագիր ունի։
«Վերջին տարվա ընթացքում Դիման լրջորեն սկսել է մտահոգվել իր առողջության մասին։ Մի քանի ամիս առաջ նա ստամոքսի հետ կապված խնդիրներ ուներ, ինչի հետևանքով շատ նիհարեց։ Եվ այժմ նոր խնդիր է հայտնվել, որի մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ դա նա անձնականն է։ Դիման, ցավոք, հրաժարվել է վիրահատական միջամտությունից, քանի որ վախենում է, որ չի կարողանա վերականգնվել մինչև «Голос»-ի հաջորդ նկարահանումները։ Մենք պնդում էինք, որ վիրահատությունն անհրաժեշտ է, սակայն Դիման նախընտրեց խոսել այդ մասին, երբ նախագիծն ավարտվի»,- հայտնել է Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ բուժման փոխարեն, Դիման որոշել է երկու շաբաթով արձակուրդ գնալ։
«Ես հանգստանում եմ։ Չեմ ցանկանում ամբողջ երկրին հայտնել առողջական վիճակիս մասին, սակայն թաքցնել ևս չեմ կարող։ Այժմ ինձ հետ բժիշկներ են աշխատում, ես հետևում եմ նրանց խորհուրդներին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են։ Վստահ եմ, որ ամեն բան լավ կլինի»,- հայտնել է Բիլանը։
Ինչպես նաև երգիչը հայտնել է, որ ամսի 20-ին կվերադառնա աշխատանքին, քանի որ առաջիկայում սպասվում է «Голос. Дети» նախագիծն ու նրա համերգային շրջագայությունը։