Նորաձևության հայտնի «Harper’s Bazaar» ամսագիրը հրապարակել է արտասովոր մի ֆոտոշարք: Խոսքն իր երկրորդ զավակին սպասող երգչուհի Սիարայի կիսամերկ լուսանկարների մասին է:

Բանն այն է, որ հղիության 7-րդ ամսում գտնվող երգչուհին ծավալուն հարցազրույց է տվել այս ամսսագրին՝ խոսելով իր ամուսնության, երկրորդ երեխային սպասելու, ինչպես նաև իր առաջնեկի հոր՝ ռեփեր Future-ի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Իսկ թե ինչպիսի լուսանկարներ են պատրաստվել «Harper’s Bazaar» ամսագրի սպասվող համարի շրջանակներում՝ ծանոթացե՛ք ստորև: