Սերն ունի ընդամենը 5 փուլ, սակայն զույգերի մեծամասնությունը հաղթահարում է միայն առաջին երեքը: Մենք հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունը՝ «չհասկացանք իրար և բաժանվեցինք» կամ ինքներս ենք դա արտաբերում…Երբեմն անհնար է հասկանալ, թե ինչու մեր պատկերացմամբ կատարյալ հարաբերությունները տխուր ավարտ ունեցան:
Հայտնի հոգեբան Ջեդ ԴԷյմոնդը 40 տարի շարունակ կատարած հետազոտություններից հետո պարզաբանում է խնդրի էությունը: Նրա համոզմամբ՝ մարդկանց մեծամասնությունը գրեթե միշտ գտնում է իր սիրելիին, պարզապես նրանք չեն կարողանում հաղթահարել սիրո 5 փուլերը: Դրանք են՝
- Սիրահարվածություն. դա այն փուլն է, երբ երկուստեք առկա է հիացմունք, և սիրահարներին գոհացնում է բացարձակապես ամեն ինչ:
- Հարաբերությունների պաշտոնական սկիզբ. այս փուլում զգացմունքները դառնում են առավել ամուր: Սիրահարները ճանաչում են միմյանց և որոշում են կայացնում՝ ապրել միասին: Սա մի երջանիկ փուլ է, երբ զույգը փորձում է պլանավորել համատեղ կյանքը:
- Հիասթափություն. տվյալ փուլը լի է դժվարություններով. այն ստուգման է ենթարկում զույգի փոխադարձ զգացմունքային դաշտը և վեր է հանում առկա բոլոր տարաձայնությունները:
- Ճգնաժամի հաղթահարում և անցում հասուն զգացմունքի. դուք կարող եք հասնել սիրո այս փուլին միայն ժամանակ, երբ կկարողանաք աչք փակել ձեր սիրելիի թերությունների կամ նրա կողմից թույլ տրված սխալների վրա: Եթե դու ունակ լինել դա անելու, ապա դուք այդպիսով շատ մեծ ուժ կհաղորդեք ձեր հարաբերություններին:
- Առկա հարաբերությունների իրական ուժի գիտակցում. սա այն փուլն է, երբ դուք միասին հաղթահարելով բոլոր դժվարությունները, արդեն ստեղծել եք այն ամուր հիմքը, որը ամուր ընտանիք ստեղծելու կարևոր նախապայման է համարվում: