Հայկական շոուբիզնեսում քիչ չեն «աստղային» քույրիկները:
Past.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում նրանցից ամենահայտնիներին:
Ինգա և Անուշ Արշակյաններ
Ինգա և Անուշ Արշակյաններին իրարից առանձին պատկերացնել անհնար էր թվում: Նրանք ամենուր միասին էին և կարծես լրացնում էին միմյանց: Ճիշտ է, Ինգայի ամուսնությունից հետո նրանք այնքան էլ հաճախ չեն երևում, բայց էլի միասին են:
Լուսինե և Իրինա Թովմասյաններ
Մի տանից՝ երկու գեղեցկուհի: Նրանց ծնողներն իսկապես երջանիկ մարդիկ են: Նկատելի է, որ երկու քույրերը շատ մտերիմ են. նրանց հաճախ միասին կարելի է տեսնել միջոցառումներին և երեկույթներին:
Սոֆյա և Մայա Պողոսյաններ
Թովմասյան քույրերին չեն զիջում նաև աստղային այս քույրիկները: Նրանք գեղեցիկ են, ոճային և հաճախ են հասարակության մեջ միասին հայտնվում:
Սիլվա և Մանե Հակոբյաններ
Հակոբյան քույրերը ևս շատ մտերիմ են. Մանեն գրում է, իսկ Սիլվան՝ երգում:
Արմինկա եւ Լուսինե Նահապետյաններ
Երգչուհի Արմինկայի քույրն ընտրել է միանգամայն այլ ոլորտ. նա վարսահարդար-ոճաբան է, սակայն դա նրան չի խանգարել դառնալ հայտնի ու քայլել քրոջ հետ համընթաց:
Անուշիկ և Արևիկ Ալավերդյաններ
Անգամ անզեն աչքով կարելի է համոզվել, որ Արևիկ և Անուշիկ Ալավերդյանները հարազատ քույրեր են, քանի որ արտաքնապես միմյանց շատ նման են:
Լիլի Հովեր և Մագա