Չինաստանում զայրացած հարսնացուն փեսացուին, որը չէր ներկայացել հարսանյաց հանդեսին, քարշ է տվել փողոցով: Այս մասին հաղորդում է Gothamist պարբերականը:
Համացանցում հայտնված հոլովակում հարսանյաց հանդերձով կինը բարձր բղավում է և դաստակներին անցկացված շղթայի օգնությամբ ասֆալտի վրայով քարշ է տալիս դիմադրող տղամարդուն:
Պարբերականի փոխանցմամբ՝ համացանցի չինացի օգտատերերը հոռետեսորեն են արձագանքել հոլովակին: Շատերը ենթադրել են, որ «փեսացուն» և «հարսնացուն» ինչ-որ բան են գովազդել, ոմանք կարծում են, որ հոլովակում ներկայացում է բեմադրվել, իսկ այլ օգտատերեր էլ համոզված են, որ հոլովակի հերոսները զվարճացող սադոմազոխիստներ են: