Մասակո Վակամիան ոչ սովորական թոշակառու է։ Նա 81 տարեկան է։ Տեխնիկապես հզոր ծրագրավորող է, ով այս գիտությունը սկսել է ուսումնասիրել 0-ից՝ iPhone-ի համար ծրագիր ստեղծելու նպատակով։ Մասակոն նաև ցանկանում է ոգևորել իր տարեկիցներին՝ զբաղվել այն գործերով, որոնցով իրոք ցանկանում են։

 

Ծրագիրը կոչվում է Hinadan և նվիրված է ճապոնական հատուկ մի տոնի՝ «Աղջիկների օրվան»։ Սա իսկապես պարզ խաղ է, որի ընթացքում խաղացողը տիկնիկներին ուղղակի պետք է դասավորի ճիշտ հերթականությամբ։ Նրա ճիշտ կամ սխալ գործողությունները ուղեկցվում են համապատասխան ազդանշաններով։

 

Մասակո Վակամիան իր առաջին համակարգիչը գնել է 60 տարեկան հասակում, երբ թոշակի էր անցել 43 տարի շարունակ խոշոր բանկում աշխատելուց հետո։ Դեռ 2014 թվականին Մասակոն մասնակցել է TEDxTokyo միջոցառմանը, որտեղ պատմել է, թե ինչպես է ամբողջովին ինքնուրույն սովորել տիրապետել համակարգչին։ Այս փորձի շնորհիվ նա իր առջև նոր նպատակներ է դրել։ Այժմ Մակասոն զբաղված է իր նոր վեբկայքը պատրաստելով, որտեղ ուսուցողական շատ նյութեր են լինելու Excel և համակարգչային այլ առաջնահերթ կարևորություն ունեցող ծրագրեր սովորելու վերաբերյալ։