Նավթային մագնատ Ջոն Ռոկֆելլերի անունը մինչ օրս ասոցացվում է հարստության հետ: Նա սկսել է զրոյից և հասել է անասելի բարձունքների, դրա հատ մեկտեղ հաստատուն կերպով գումար հատկացնելով բարեգործությանը:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում Ջոն Ռոքֆելլերի կյանքի 17 կանոննները:
1. Միշտ փորձեք յուրաքանչյուր աղետ վերափոխել մի նոր հնարավորության:
2. Պետք չէ վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից:
3. Նա, ով ողջ օրն աշխատում է, գումար աշխատելու ժամանակ չունի:
4. Ձեր բարեկեցությունը կախված է ձեր իսկ որոշումներից:
5. Եթե ձեր միակ նպատակը մեծահարուստ դառնալն է, դուք երբեք դրան չեք հասնի:
6. Բիզնեսի վրա հիմնված ընկերությունն ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը:
7. Գիտե՞ք՝ ինչն է ամենամեծ հաճույքը պատճառում: Տեսնել, թե ինչպես են ներդրված ջանքերի դիմաց դիվիդենտներ գալիս:
8. Բավական չէ պարզապես ճիշտ վարվել, հարկավոր է թույլ տալ մարդկանց իմանալ, որ դուք ճիշտ եք վարվում:
9. Ավելի հավանական է, որ աշխատանքի կընդունեն էնտուզիազմով մեկի, քան նրան, ով ամեն ինչ գիտի:
10. Լավ կառավարումը կայանում է նրանում, որ հասարակ մարդկանց ցույց տաս, թե ինչպես է պետք անել վերադաս մարդկանց աշխատանքը:
11. Համառության շնորհիվ ցանկացած բան, լինի դա ճիշտ, թե սխալ, լավ, թե վատ, հնարավոր է:
12. Ոչ ոք երբեք չի իմանում, թե հետգայում ով է լինելու, ինչ է դառնալու, սակայն միշտ պետք է կարծել, որ դու ավելիի համար ես ծնված:
13. Երբեք մի վախեցեք հրաժարվել լավից, էլ ավելի լավի համար:
14. Դուք կարող եք հաշվետվութոյւն տալ ձեր վաստակած ցանկացած միլիոնի վերաբերյալ, բացի առաջինից:
15. Վաստակեք համբավ, և այն ձեզ համար կաշխատի:
16. Մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությունը ապրանք է, որը կարելի է գնել ճիշտ այնպես, ինչպես շաքար կամ սուրճ: Եվ այդ կարողության համար ձեզ կվճարեն շատ ավելի, քան ցանկացած այլ բանի համար:
17. Հաջողության հասնելու համար չկա այլ ավելի կարևոր հատկանիշ, քան համառությունը: Համառությունը կարող է հաղթահարել ամեն ինչ, անգամ բնության կանոնները: