Առօրյայում հրաշագեղը գտնելը հսկայական տաղանդ է, որը մարդուն օգնում է իրեն երջանիկ զգալ այստեղ և հիմա:
Այդ տաղանդն ունի Իգոր Չեկաչկովը՝ ուկրաինացի տաղանդավոր լուսանկարիչ, ով կարողացել է ապացուցել, որ ամեն օրը կարող է առանձնակի իմաստով լցվել, պետք է միայն այն տեսնել առօրյայի պրիզմայով:
Daily lives («Առօրյա կյանք») ֆոտոնախագիծը ցույց է տալիս սովորական մարդկանց նրանց առօրյա միջավայրում:
Բայց այն լի է ինչ-որ յուրահատուկ հմայքով, որը ստիպում է հավատալ, որ առօրյան կարող է հմայող և ինտրիգով լի լինել: