Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում տեղի ունեցավ 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Դեմյեն Շազելի ֆիլմը 6 արձանիկի արժանացավ՝ սահմանված 14 անվանակարգերից:


«Լա-Լա Լենդ»-ը արձանիկների քանակով կրկնեց «Տիտանիկ»-ի ռեկորդը: Որո՞նք էին այդ 6 անվանակարգերը.


1. Լավագույն նկարիչ-բեմադրողի մրցանակին արժանացան Դեյվիդ Ուասկոն և Սենդի Ռեյնոուլդս-Ուասկոն:

 

2. Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում մրցանակի արժանացավ Լինուս Սանդգրենը:

3. Լավագույն երգ մրցանակին արժանացավ ″City of Stars” երգը:

4. Լավագույն կոմպոզիտորի մրցանակը ստացավ Ջասթին Հուրվիցը:

5. Լավագույն ռեժիսոր մրցանակին արժանացավ 32-ամյա Դեմյեն Շազելը: Նա դարձավ ամենաերիտասարդ ռեժիսորն, ով ստացավ այդ մրցանակը: «Այս ֆիլմը սիրո մասին է, այդ իսկ պատճառով ես այս մրցանակը նվիրում եմ իմ սիրելիին»:

6. Լավագույն դերասանուհի դարձավ ֆիլմի գլխավոր դերակատար Էմմա Սթոունը: