Ձեզ ենք ներկայացնում Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ամիրա ալ-Թավիլին: Նա արքայազնի կինն է եղել, բայց 2014 թ. նրանց ամուսնությունը փլուզվել է:

 

Ամիրան մինչև հիմա զբաղվում է հասարակական գործունեությամբ և պայքարում է մուսուլմանական երկրներում կանանց իրավունքների համար:

 

Ամիրան իր երկրում առաջիններից մեկն է հրաժարվել ավանդական զգեստից՝ հօգուտ էլեգանտ ժամանակակից հագուստի:

 

Արքայադուստրն ԱՄՆ-ում է կրթություն ստացել, իսկ դա չէր կարող չազդել նրա աշխարհայացքի վրա:

Նա նաև կազմակերպության փոխնախագահն է, որը պայքարում է աղքատության, աղետների հետևանքների դեմ, նաև պաշտպանում է կանանց և տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչների իրավունքները:

Ամիրան նաև միջազգային վարորդական իրավունք ունի և աշխարհում ճամփորդելիս ինքն է ավտոմեքենա վարում:

      

2012 թ. Ամիրան «Կին՝ տարվա առաջնորդ» մրցանակին է արժանացել:

Ահա մրցանակաբաշխության հոլովակը: