Life.panorama.am-ը գրում է.

 

 

Հայտնիները ժամանակ առ ժամանակ պարզապես չեն կարողանում խուսափել սկանդալների կենտրոնում հայտնվելուց: Այս անգամ Օլգա Այվազյանն է հայտնվել քննադատությունների կենտրոնում: Օրերս երգչուհին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ իր սոցիալական էջում հրապարակել է իր ու մի տղամարդու ձեռքերի լուսանկար, որով ակնարկել է' այլեւս միայնակ չէ: Հենց այդ թեմայի շուրջ էլ լրագրողներից մեկը կապ է հաստատել երգչուհու հետ, սակայն Օլգան հարցը լսելուն պես հայտնել է, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին ու կախել հեռախոսը:

 

Երգչուհու նման պահվածքը վրդովմունքի պատճառ է դարձել օգատատերերի շրջանում: «Օլգա Այվազյան, ո՞ւր մնաց Ձեր էթիկան և դաստիարակությունը…»' ահա այս վերնագրմամբ նյութում նշվել է, որ երգչուհին պետք է սովորի վարվեցողության կանոններն ու ընդգծել.

 

«Ուզում եմ հիշեցնել, որ հայ հայտնիները չմոռանան, որ իրենց հայտնի դարձնելու մեջ մեծ ներդրում ունեն լրագրողները: Այնպես որ, նրանց հետ խոսելու եւ հարկ եղած դեպքում մերժելու ճիշտ եղանակ գտեք, հարգելի հայտնիներ, որովհետեւ հենց նրանք են ապահովում ձեր թռիչքները, բայց թռիչքների դեպքում, վայրէջներ էլ կարող են լինել, այն էլ բավական ցավոտ»:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: