Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) առողջապահության բնագավառի քաղաքականության հարցերի փորձագետ Բրենդա Հիլթոնը նշել է այն որոշիչ գործոնը, որն ազդում է բերանի խոռոչի առողջության վրա: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Գիտության զարգացմանն աջակցող ասոցիացիան:
Մասնագետը կարծում է, որ հաճախ բերանի խոռոչի հիգիենայի վրա որոշիչ ազդեցություն է գործում մարդու մերձավոր շրջապատը. նրա ընտանիքը եւ ընկերները: Դա կապված է այն բանի հետ, որ անհատը հաղորդակից է դառնում նրանց ընդհանուր սովորություններին, որոնք կապված են նաեւ հիգիենայի եւ սննդային հակումների հետ:
Դա վերաբերում է, օրինակ՝ ընկերների շրջանում շաքար պարունակող ըմպելիքներ խմելուն կամ օրական առնվազն երկու անգամ ատամները լվանալուն, որն արմատավորվում է ընտանիքում:
Գիտնականը եւ իր խումբն իրենց եզրակացություններին հանգել են՝ հարցում անելով ավելի քան 200 կանանց, որոնք բնակվում են Բոստոնի բնակելի միավորումում (ԱՄՆ): Այսպիսով հեղինակները գտել են շուրջ հազար անձանց, որոնք զգալի ազդեցություն են գործել միմյանց վրա, այդ թվում նաեւ բերանի խոռոչի հիգիենայի պրակտիկայի առումով: