Ծլեցրած ցորենի և այլ հատիկների ու սերմերի օգտակարության մասին գիտեն բոլոր այն մարդիկ, ովքեր առողջ կենսակերպ են վարում: Շատերն արդեն փորձել և զգացել են դրանց բուժիչ հատկությունները: Օրինակի համար ասենք, որ ծլեցրած ցորենի կենսական ուժն ավելանում է հարյուր անգամ:

Բայց ոչ բոլոր մարդիկ գիտեն ծլեցրած հունական ընկույզի բարենպաստ ազդեցության մասին:
Ծլեցնելու 14 օրվա ընթացքում ընկույզի էներգետիկ պոտենցիալն աճում է հազար անգամ:

Ներկայացված բաղադրատոմսի միջոցով կարող եք խարամներից և տոքսիններից մաքրել ձեր օրգանիզմը, դանդաղեցնել ծերանալու գործընթացները, վերականգնել իմունային և ներվային համակարգերը: Եվ դա ընդամենը մի փոքր մասն է այն բոլոր փոփոխությունների, որ կզգաք ընկույզի կանոնավոր օգտագործումից:

Վերցրեք 1կգ չմաքրած ընկույզ, տեղավորեք ապակյա տարայի մեջ և վրան սառը ջուր լցրեք: Ջուրը պետք է ծածկի ընկույզները: Ամանը 14 օրով դրեք պատուհանագոգին՝ չմոռանալով օրը մեջ փոխել ջուրը: Առավոտյան և երեկոյան խառնեք ընկույզները: Երկու շաբաթ անց դրանք պատրաստ կլինեն օգտագործման համար: Պետք է պահել սառնարանում՝ առանց ջրից հանելու:

Բուժիչ ազդեցությունը զգալու համար պետք է օրը երկու անգամ ուտել 2-3 մաքրած ընկույզ:
Ծլեցրած ընկույզներն օգտակար են համարյա բոլորին՝ անկախ տարիքից: Սակայն ենթաստամոքսային գեղձի խանգարում ունեցող անձինք պետք է զգուշորեն օգտագործեն այն:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ