Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ տարիներ առաջ նշանված է եղել երգիչ Լենի Կրավիցի հետ:

Հայտնի զույգի սիրավեպը սկսվել է 2003 թվականին՝ դերասան Թոմ Կրուզի հետ ամուսնալուծությունից հետո:

Քիդմանը պատմել է, որ նշանադրությանը չի հաջորդել ամուսնությունը, քանի որ դա շուտափույթ որոշում է եղել:

Ինչևէ,  դերասանուհին ասել է, որ մինչև հիմա մեծ սիրով ու հարգանքով է վերաբերվում Լենի Կրավիցին: