Աշուն-ձմեռ ժամանակահատվածը հաճախ ուղեկցվում է մրսածությամբ և գրիպով: Դրանց մշտական ուղեկիցն է հազը, որի պատճառով կոկորդը գրգռվում և բորբոքվում է: Դեղատներում հազի դեմ մեծ քանակությամբ դեղամիջոցներ են վաճառում, բայց հաճախ դրանք միայն ժամանակավորապես են թեթևացնում խնդիրը:

Ձեզ ենք ներկայացնում մի տնային բաղադրատոմս, որը միանգամից և շատ երկար ժամանակով կվերացնի հազը: Բացի այդ այն չունի կողմնակի ազդեցություններ և կարելի է տալ թե՛ մեծերին, և թե՛ փոքրերին:

Ձեզ անհրաժեշտ է.

• 2 թ.գ. կիտրոնի հյութ,
• 1թ.գ. մեղր,
• 0,5բ ջուր,
• 1թ.գ. շաքարավազ,
• 0,5թ.գ. կոճապղպեղի փոշի,
• 0,5թ.գ. սխտորի փոշի:

Իրար միացրեք բոլոր բաղադրիչները՝ բացի ջրից, և լավ խառնեք: Պետք է ստացվի միասեռ և բավական թանձր մածուկ: Դրանից հետո ավելացրեք ջուրը, խառնեք, լցրեք ամանի մեջ և դրեք թույլ կրակին: Հասցրեք եռման և եփեք այնքան, մինչև զանգվածը պնդանա: Զանգվածից ոչ մեծ գնդիկներ պատրաստեք: Օրվա ընթացքում օգտագործեք 2-3 գնդիկ, և մրսածությունն ու հազը շատ արագ կանցնեն:

Այս բնական միջոցն անպայման կօգնի, քանի որ նրա բաղադրության մեջ մտնում են՝
կոճապղպեղ, որն ամրացնում է դիմադրողականությունը,
սխտոր, որն ունի հակաբակտերիալ ազդեցություն,
մեղր, որը հականեխիչ միջոց է, և
կիտրոն, որը բուժում է մրսածությունը:

Առո՛ղջ եղեք: