Գեղեցիկ կազմվածքը պահպանելու և առողջ տեսք ունենալու համար կարևոր է ձեռք բերել օգտակար սովորույթներ։
Հոլիվուդի ամենահայտնի մարզիչներից Հարլի Պաստերնակը, որի մոտ մարզվում են Քեթի Պերին, Մեգան Ֆոքսը և այլոք, առանձնացրել է երեք խորհուրդ։ Նա խորհուր է տալիս հետևել այս կանոններին՝ խուսափելու համար շատ ուտելուց, ֆիզիկական պասիվությունից և կազմվածքի վրա բացասական ազդեցություն թողնող այլ գործոններից։
1․ Խուսափեք անյուղ մթերքներից։ Երբ արտադրողները յուղազերծում են թխվածքաբլիթները կամ կոնֆետները, նրանք այդ յուղը փոխարինում են շաքարավազով, որը շատ վնասակար է առողջության և նիհարելու համար։
2․ Անջատեք սմարթֆոնները և համակարգիչները։ Օրական մեկ ժամ հարկավոր է ամբողջովին կտրվել էլոկտրոնային սարքերից և գիրք կարդալ, յոգայով զբաղվել կամ զբոսնել։ Այդ սարքերը սթրեսի աղբյուր են և ազդում են քնի վրա։
3․ Ժամանակ հատկացրեք զբոսանքներին։ Նստակյաց կենսակերպը մարմնի ամենամեծ թշնամին է։ Օրական խորհուրդ է տրվում 10 հազար քայլ անել։ Քայլեք ընդմիջման ժամին, աշխատանքից ոտքով գնացեք տուն։