Այս փափուկ և համեղ միրգը սիրում են շատերը: Բայց եթե իմանաք, թե ինչքան օգտակար հատկություններ ունի, վստահ ենք, որ էլ ավելի հաճախ կօգտագործեք:
1. Բանանն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ: Դրանում շատ տրիպտոֆան կա, նյութ, որից սերոտոնին՝ երջանկության հորմոն է արտադրվում: Այդ պատճառով էլ բանան ուտելուց հետո հեշտ է տրամադրությունը բարձրացնել:
2. Բանանը միակ միրգն է, որից ալերգիա չի առաջանում նույնիսկ նորածինների մոտ:
3. Բանանն ամրացնում է ոսկորները՝ օրգանիզմում պահելով կալցիումը և թույլ չտալով, որ այն մեզի հետ դուրս գա: Բանանի այս հատկությունը հատկապես կարևոր է սուրճի սիրահարների համար, քանի որ սուրճն, ընդհակառակը, օրգանիզմից դուրս է հանում կալցիումը:
4. Բանանները լավացնում են աղիների միկրոֆլորան: Դրանցում պարունակվող ֆերմենտների շնորհիվ սննդի հետ օրգանիզմ անցնող նյութերն ավելի արագ են յուրացվում:
5. Բանանները շատ կարևոր են այն մարդկանց համար, ովքեր տառապում են փորկապությունից: Կանոնավոր կերպով բանան օգտագործելն ազատում է այդ խնդրից:
6. Բանաններն օգնում են ազատվել նաև մեկ այլ շատ տհաճ խնդրից՝ այրոցից (изжога):
7. Ստամոքսի խոց: Բանաններում պարունակվող նյութերը ծածկում են ստամոքսի պատերը՝ դրանով իսկ դրանք պաշտպանելով սննդի մեջ եղած ագրեսիվ նյութերից և թթուներից: Դա էլ իր հերթին թույլ է տալիս, որ ստամոքսի խոցերը լավանան և սպիանան:
8. Փորլուծությունից տառապողներին նույնպես խորհուրդ է տրվում բանան օգտագործել, քանի որ այն շատ սննդարար միրգ է:
9. Բանանի մեջ մեծ քանակությամբ կալիումի պարունակությունն օգնում է ազատվել ոտքերի մկանների ջղակծկումներից:
10. Այտուցներից տառապողները նույնպես պետք է շատ բանան օգտագործեն:
11. Բանաններն էներգիայի աղբյուր են: Եթե սպորտային պարապունքից առաջ բանան ուտեք, ապա ավելի արդյունավետ կպարապեք, քանի որ շաքարի մակարդակը շատ արագ չի բարձրանա և էներգիան կբավականացնի մինչև պարապունքի վերջը:
12. Բանանի բաղադրության մեջ մտնող պեկտինները օրգանիզմից դուրս են հանում տոքսիններն ու այլ վնասակար նյութեր, դրանով իսկ լավացնելով մարսողությունը:
13. Բանանում պարունակվող սերոտոնինն ու այլ օգտակար նյութերը հիանալի վերացնում են նախադաշտանային սինդրոմի ախտանիշները: Եթե դաշտանի ժամանակ բանան օգտագործեք, կազատվեք վատ տրամադրությունից և տհաճ ախտանշաններից:
14. Բանանի մեջ պարունակվող մեծ քանակությամբ երկաթը այն ուղղակի անփոխարինելի մթերք է դարձնում սակավարյունությամբ տառապողների համար:
15. Բանանի մեջ շատ կալիում կա, ինչն էլ օգնում է լավացնել անոթների վիճակը, նվազեցնում է ինֆարկտի և կաթվածի հավանականությունը, բուժում է հիպերտոնիան:
16.Բանանը պարունակում է մեծ թվով հակաօքսիդանտներ և ամինաթթուներ, իսկ դրանք, ինչպես հայտնի է, պաշտպանում են օրգանիզմը և բարձրացնում են դիմադրողականությունը:
17. Բանանները դրական ազդեցություն են թողնում երիկամների վրա: Օգտակար նյութերը, միկրոտարրերը և վիտամինները լավացնում են դրանց վիճակը, դուրս են հանում քարերն ու ավազը:
18.Բանանները հիանալի միջոց են երկար ճանապարհ գնալուց կամ հղիության ժամանակ առաջացող սրտխառնոցի դեմ:
19. Բանանի կլեպը հիանալի միջոց է միջատների խայթոցների դեմ: Պետք է պարզապես մի քանի րոպեով այն դնել խայթած տեղի վրա:
20. Բանանները մարմնի ջերմությունն իջեցնելու հատկություն ունեն: Կարող եք բանան ուտել տենդի կամ շոգ եղանակի ժամանակ:
21. Նիկոտինային կախվածությունից ազատվելու ընթացքում խորհուրդ է տրվում շատ բանան ուտել: Մեծ քանակությամբ վիտամինները, կալիումն ու մագնիումն օգնում են օրգանիզմից դուրս հանել նիկոտինի մնացորդները և հարմարվել սիգարետների բացակայությանը:
22. Բանանները բարձրացնում են մտավոր ունակությունները: Դրանցում կալիումի մեծ քանակությունը մարդուն ընկալունակ է դարձնում նոր ինֆորմացիայի նկատմամբ: Ուստի քննություններից առաջ շատ բանան կերեք: