«Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի նկարահանումների ավարտից հետո Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը գործընկերների հետ հյուրախաղերով մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն չշտապեց վերադառնալ: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է' արդյոք մշտական բնակության է մեկնել, ինչով է զբաղվում այնտեղ, նաեւ խոսել է ամուսնական կյանքի մասին:

 

«Համերգներից հետո ես եւ կինս մնացինք այստեղ, քանի որ կիսատ թողած գործեր ունեի: Ամանորն էլ օվկիանոսի հակառակ կողմում դիմավորեցի, ինչպես անցած տարի: Եթե համեմատեմ, երեւի թե միակ տարբերություն այն է, որ այնտեղ, որտեղ այժմ բնակվում եմ, ձյուն չի գալիս, ու Նոր տարվա շունչը չզգացվեց»,-նշել է Մոսոն:

 

Նա Դելոյի հետ այս օրերին պատրաստվում է Սուրբ Սարգսի եւ Վելենտինի տոներին նվիրված միջոցառմանը. «Շոու ենք կազմակերպում, որի ընթացքում ելույթ կունենան Լիլուն, A Chilla-ն, իսկ Հայաստանից հատուկ հյուր կլինի «Ռեինկարնացիա» խմբի Ռոլանդն՝ իր բենդով: Հիանալի համերգ է սպասվում այստեղի հանդիսատեսին»:

 

Նյութն ամբողջությմաբ` սկզբնաղբյուր կայքում