Առողջ սնունդը հնարավոր չէ պատկերացնել առանց թարմ քամված հյութերի և թեյերի: Որպեսզի օրգանիզմը նորմալ աշխատի և նրանում ընթացող բոլոր պրոցեսները ճիշտ գնան, մենք պետք է ընդունենք բավարար քանակով վիտամիններ և սննդարար նյութեր: Այդ հարցում մեզ օգնում են հետևյալ ըմպելիքները: 

• Կանաչ թեյ
Մեծ քանակությամբ ֆլավոնոիդների, պոլիֆենոլների և հակաօքսիդանտների շնորհիվ կանաչ թեյը չեզոքացնում է ազատ ռադիկալները, ամրացնում է ոսկորները, պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և իջեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը:

• Դաղձով թեյ
Այս թեյը կարգավորում և հեշտացնում է մարսողությունը: Բացի այդ ունի հակաջղաձգային ազդեցություն, ազատում է մկանային ցավերից:

• Անյուղ կաթ
Կաթը երկար ժամանակով հագեցնելու հատկություն ունի, ինչն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Այն պարունակում է բարդ ածխաջրեր, սպիտակուցներ, կալցիում և վիտամին D: Առավել օգտակար է 1% յուղայնությամբ կաթը:

• Տաք շոկոլադ կամ կակաո
Այս ըմպելիքները օրգանիզմում խթանում են սերոտոնին հորմոնի արտազատումը, ինչը նպաստում է տրամադրության լավացմանը: Դրանք նաև կանխարգելում են սրտանոթային հիվանդությունների զարգացումը, իսկ դրանց մեջ մտնող պոլիֆենոլները բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալներից:

• Տոմատի հյութ (առանց աղի)
Տոմատի հյութում պարունակվող լիկոպենը լավ պրոֆիլակտիկ միջոց է շատ օրգանների (թոքեր, ստամոքս, աղիներ, լյարդ, կաթնագեղձեր, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունների դեմ: Բացի այդ լիկոպենն իջեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

• Հաղարջի հյութ
Այս ըմպելիքի օգտակարության մասին գիտնականները շատ են խոսել: Այն մարսողական և միզասեռական համակարգերը պաշտպանում է վարակներից: Բացի այդ կանխարգելում է լինդերի հիվանդությունները և արյան մեջ իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:

• Նարնջի հյութ
Մեծ քանակությամբ վիտամին C-ն պաշտպանում է շատ հիվանդություններից, այդ թվում կատարակտից և քաղցկեղից: Բժիշկները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում նարնջի հյութ խմել, քանի որ նրա մեջ պարունակող ֆոլաթթուն կանխարգելում է պտղի զարգացման թերությունները:

Առո՛ղջ եղեք: