Հնագետները Չինաստանի կենտրոնական Շենսիի նահանգի Սիան քաղաքում առաջին անգամ պեղումների ժամանակ կոկորդիլոսի ոսկորներ են գտել, ինչն էլ ենթադրում է, որ տվյալ տարածքը հազարավոր տարիներ առաջ վայրի կոկորդիլոսների տուն է եղել: Գտածոն ավելի քան 2.7 հազար տարվա պատմություն ունի, հաղորդում է China Daily–ն։
Հնագետների պնդմամբ՝ հայտնաբերված ոսկորներն Արևմտյան Չժոուի դարաշրջանին են պատկանում (մ.թ.ա. 11-րդ դարից- մ.թ. 771 թվականը)։
Նշվում է, որ երկրի այս հատվածում կոկորդիլոսի ոսկորներ առաջին անգամ են հայտնաբերվում: Ենթադրվում է, որ այստեղ երբեմն մեծ լիճ է եղել, որտեղ էլ ապրել են վերջիններս։