Շատ մարդիկ վախենում են ինքնաթիռ նստելուց, կան մարդիկ, որ վախենում են բարձրությունից, իսկ ոմանք էլ՝ վթարի երթարկվելու վտանգից: Եվ դա այն դեպքում, երբ ամենաշատ չվերթներն իրականացվում են միանգամայն անվտանգ և հարմամավետ օդանավակայաններից: Իսկ ի՞նչ կասեիք Դուք, եթե մի օր վայրէջք կատարեիք աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկում:

 

1. Կարիբյան կղզիներից մեկի՝ Սաբայի վրա է գտնվում ամենակարճ վայրէջքուղիներից մեկը, որի երկրարությունն ընդամենը 395 մետր է: Համեմատության համար պետք է նշենք, որ դա մոտավորապես նույնքան է, ինչքան ավիակիր նավի երկարությունը: Այստեղ վայրէջք կատարելը դժվարանում է նաև եղանակային պայմանների պատճառով, քանի որ օդանավակայանը գնտվում է անմիջապես ծովի ափին, որտեղ հաճախակի են ուժեղ քամիները և մառախուղը: Հենց սրանով է պայմանավորված զբոսաշրջիկների թվի հետևողական նվազումը Կարիբյան գեղեցիկ կղզիներից մեկում:

 

2. Կարիբյան կղզիներից ևս մեկում՝ Սեն-Բարտելեմիում է գտնվում բավականին անհաջող կառուցված օդանավակայանը, որտեղ վայրէջք կատարելու համար օդաչուները պետք է մեծ վարպետություն ցուցաբերեն, որպեսզի չդիպչեն ափամերձ մայրուղիով երթևեկող մեքենաներին: Օդանավակայանի այս անհարմար դիրքը պայմանավորված է շրջապատող լեռներով, որոնց մեջ որպես վայրեջքի ուղի է ընտրված միակ լեռնանցքը:

 

3. Եվս մեկ օդանավակայան, որ համարվում է աշխարհի վտանգավորներից մեկը, միաժամանակ կարող է կոչվել նաև ամենատպավորիչը, քանի որ այստեղ ինքնաթիռը վայրէջք կատարելու համար անցնում է անմիջապես լողափի վրայով: Կարիբյան կղզիներից հաջորդում՝ Սեն-Մարտենում տեղակայված միջազգային օդանավակայանը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը, ովքեր օրվա մեջ մի քանի անգամ ականատես են լինում, թե ինչպես է հսկա ինքնաթիռը վայրէջք կատարում՝ թռչելով լողափից ընդամենը մի քանի մետր բարձրության վրա: Ամբողջ աշխարհից մարդիկ գալիս են այստեղ՝ միայն այս տեսարանի համար:

 

4. Տիբեթի լեռներում գտնվող այս օդանավակայանն առաջին հայացքից շատ սովորական և անվտանգ է, բայց իրականում այն աշխարհում ամենաբարձրն է՝ ծովի մակարդակից մոտ 4.200 մետր: Դրանով է պայմանավորված նրա երկարությունը՝  3.5 կիլոմետր: Այսքան տարածություն է պահանջվում օդանավերից ծովի մակարդակից այդքան բարձր պայմաններում վերելք և վայրէջք կատարելու համար: Պատճառներից մեկը՝ օդի ցածր դիմադրողականությունն է ծովի մակարդակից մոտ 4.200 մետր բարձրության վրա:

 

5. Արկտիկայում գտնվող այս օդանավակայանը հենց այդպես էլ կոչվում՝ Սառցե ուղի (Ice Runway): Ինչպես երևում է, վայրէջքի ուղու վրա չկա ոչ մի սանտիմետր ասֆալտ կամ բետոն, այն իրականում սառցե մեծ կտոր է, որը մանրակրկիտ խնամվում է, հարթեցվում և մաքրվում ձյան շերտից: Սա Արկտիկայում օդանավեր ընդունող երեք կայաններից մեկն է, և երբ որևէ մեկում ձյունը սկսում է հալվել, օդանավերն ուղարկվում են մյուս երկու կայաններ, քանի որ ծանր օդանավերի շասսիների կարող են մխրճվել հալվող ձյան կամ սառույցի մեջ, որտեղից ինքնաթիռը դուրս բերելն այլևս անհնար կլինի:

 

6. Ֆրանսիայի Կուրշեվել քաղաքը աշխարհահռչակ տուրիստական կենտրոն է և լավ հայտնի է լեռնադահուկային սպորտի սիրահարներին: Բայց հանգստավայրը հայտնի է նաև սարերի մեջ գտվող օդանավակայանով, որը նաև ունի շատ կարճ վայրէջքուղի: Օդաչուներից մեծ վարպետություն է պահանջվում անվտանգ կերպով այստեղ հասնելու և հետ գնալու համար:

 

7. Պիրենեյան թերակղզում գտնվող Ջիբլարթարի օդանավակայանը մտնում է աշխարհի ամենավտանգավորների ցանկն այն պատճառով, որ դրա վայրէջքուղին… հատում է քաղաքի գլխավոր ճանապարհը: Ամեն անգամ, երբ ինքնաթիռ է իջնում կամ բարձրանում, երթևեկությունը դադարեցվում է: Եվ հետաքրքիր է, որ օդանավակայանի շահագործման ողջ ընթացքում ոչ մի խոշոր վթար տեղի չի ունեցել: