Ամերիկյան աճուրդի տուն «Alexander Historical Auctions»-ը, ով մասնագիտացված է ռազմական պատմության մեջ, աճուրդի է հանում Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը։
 
Հեռախոսը գտնվել է Բեռլինում Հիտլերի բունկերում ու օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին 2 տարիներին։ Հեռախոսը պատրաստված է սև բակելիտից, ներկված է կարմիր ու զարդարված սվաստիկայով ու Հիտլերի անունով։ 
 
1945թ․-ի մայիսին՝ նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայից ու Հիտլերի ինքնասպանությունից հետո, հեռախոսը սովետական զինվորները նվիրել էին բրիտանացի կապի սպա Ռալֆ Ռեյներին։ 1977թ․-ին Ռեյների մահից հետո հեռախոսը ժառանգել էր նրա որդին՝ Ռեյնուլֆը։
 
Հեռախոսը կհանվի աճուրդի փետրվարի 19-ին։ Այն գնահատվում է 200-300 հազար դոլար։