ԱՄՆ Միչիգան նահանգի Բոյն Սիթի քաղաքի բնակիչ Էնդի Փոյնյուն մի քանի ժամում համացանցում հայտնի անձնավորություն է դարձել' հրապարակելով Շարլեվուա լճում պատկերված իր լուսանկարներից մի քանիսը:
Oddity central-ի փոխանցմամբ' լուսանկարներն ապշեցրել է 63-ամյա ամերիկացու ընկերներին, որոնք էլ սկսել են կիսվել ապշեցուցիչ կադրերով, որտեղ վերջինս պատկերված է լճի ջրերի վրա կանգնած' բահը ձեռքին, ասես ձյուն մաքրելուց հետո:
Հայտնվելով տարբեր օգտատերերի էջերում' տվյալ լուսանկարը հրապարակվել է նաև աստղագիտական պորտալի ֆեյսբուքյան էջում, որտեղից էլ 70 000 անգամ կիսվել է:
Բազմաթիվ օգտատերեր վստահաբար նշում էին, որ լուսանկարն ուղղակի ֆոտոշոփի արդյունք է, սակայն մի քանի մասնագետների դիտարկումից հետո պարզ է դարձել, որ այն իրական է: Տղամարդը լուսանկարվել է սառած լճի վրա կանգնած: