Առավոտվանից համացանցում մեծ աղմուկ բարձրացրած դիմահարդարվող հայ տղայի՝ Արամ Խաչատրյանի տեսանյութը շատ քննարկվեց ու քննադատվեց:

Ահա և Արամի պատասխանը իրեն քննադատողներին.

«Հա, ես տղա եմ և ես makeup

եմ անում: Տղեքն էլ makeup-ի կարիք ունեն, տղեքն ել թերություններ ունեն: Հա, ես էնքան համարձակ եմ, որ ես սենց վիդեո եմ նկարում ու տեղադրում Յութուբ, հա, ես Հայաստանում եմ, բայց չեմ վախենում ոչ մեկի կարծիքից ու ոչ մեկի չսիրելուց: Ես անում եմ էն, ինչ ինձ դուր ա գալիս ու էն, ինչը ինձ երջանկացնում ա!

 

Կարաք ատեք, մեկ ա, ես էնքան շատ եմ ինքս ինձ սիրում, որ հաստատ ինչ-որ մեկի ատելը իմ ինքնավստահության վրա չի ազդի: Ավելի ա բարձրանալու: Հա, ես մյուս տղեքի նման տղոտ չեմ, բայց հիմա ես էլ սենց եմ: Ես մեղավոր չեմ, որ իմ օրգանիզմը ավելի շատ կանացի հորմոններ ա արտադրում, քան ձեր ընկերուհիներինը, կամ ավելի կանացի եմ, քան ձեր ընկերուհիները, ես մեղավոր չեմ, որ ինձ էդքան էլ տղաներին բնորոշ բաները դուր չեն գալիս, էդ իմ ընտրությունը չի! Էդ բնության ընտրություննա ու որոշումը! Եթե էն, ինչը  ինձ երջանկացնում ա, ձեզ դուր չի գալիս, ուղղակի անֆրենդ արեք, որովհետև սրանից հետո ես անելու եմ էն, ինչ որ սիրում եմ ու ուզում եմ առանց փորձելու ինչ-որ մեկին դուր գալ: Ով պետք ա սիրի, կսիրի, ով՝ չէ, ուրեմն՝ պետք էլ չի, սիրում են էությունը, ոչ թե ձևը: Հա, ու մեկ էլ եթե իմ ինքնավստահությունը ու համարձակությունը ձեր ստրուկ էության վրա ազդում ա, նորից եմ ասում՝ անֆրենդ արեք»: