Դերասանուհի, երգչուհի Թամարա Պետրոսյանը վերջին շրջանում հաճախ չի ներկայանում հանդիսատեսին եւ հեռուստադիտողներին։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր ներկայիս զբաղվածության եւ առաջիկա անելիքների մասին։

 

«Արցախի ձայներ» խումբը փետրվարին համերգ կունենա Թեհրանում. 2-րդ անգամ ենք այնտեղ երգելու: Կներկայացնենք արդեն հիթ դարձած, ինչպես նաեւ նոր անհատական երգեր։ Օրինակ՝ ես հանդես կգամ հին արցախյան բարբառով մի երգի պրեմիերայով։ Ի դեպ, մեր խմբի առաջին հյուրախաղերը եղել են հենց Իրանում՝ մոտ 12-13 տարի առաջ։



Փետրվարից կրկին կլինեմ թատրոնի բեմում՝ Նարեկ Դուրյանի ներկայացումներում։ Զբաղված կլինեմ մեկ այլ ռեժիսորի բեմադրության մեջ եւս, փորձերը դեռ չենք սկսել. հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում: 



Նկարահանվել եմ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմում՝ գլխավոր հերոսի օգնականի կերպարում։ Մհեր Մկրտչյանի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում եմ. նրա շնորհիվ եմ ֆիլմային աշխարհին ծանոթացել։ Այդ ֆիլմը հանրությանը չներկայացվեց, բայց ինձ մեծ փորձ տվեց։ Մհերն այն ռեժիսորներից է, որ կարողանում է դերասանի «ընդերքից» օրգանականություն հանել, շատ խոր է տեսնում, այնպիսի շերտեր է բացահայտում, որ նույնիսկ դերասանները տեղյակ չեն իրենց կարողությունից։ Սպասում եմ պրեմիերային։ Խաղընկերս հիմնականում Շանթ Հովհաննիսյանն է, որի հետ առաջին անգամ եմ աշխատել։ Նկարահանումներից գերագույն հաճույք եմ ստացել։ 


Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում