Asekose.am-ը գրում է.

 

«Ճշմարտությունը ապացուցելու կարիք չունի, այդ պատճառով էլ ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,-Asekose.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց դերասանուհի Աննա Հարությունյանը՝ անդրադառնալով  երեկ համացանցում մեծ իրարանցում բարձրացրած հրապարակմանը, որը վերնագրված էր այսպես՝ «Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա»:

Նյութի հեղինակը նշում էր, որ տարիներ առաջ դերասանուհին, երբ նկարահանվում էր «Գեներալի աղջիկը» սերիալում, կապվեց նույն սերիալի աշխատակից Տիգրան Շահինյանի հետ: Այդ ժամանակ Տիգրանն ամուսնացած էր և ուներ երեխաներ, այսինքն՝ Աննան ամեն ինչ արեց, որպեսզի բաժանի նրան ընտանիքից: Երբ հասավ իր նպատակին, սկսեց իր հարցազրույցներում խոսել, որ ապագա ամուսնու աջակցությամբ պատրաստվում է բացել նիհարեցման սրահ և ամուսնանալ, սակայն ուրիշի ընտանիքը քանդած Աննա Հարությունյանը այդպես էլ չկարողացավ այդ տղամարդուն իր կողքին պահել, քանի որ վերջինս ուրիշի հետ ամուսնացավ: