Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ընդգրկվել է Forbes ամսագրի Եվրոպայի մինչեւ 30 տարեկան ամենահաջողակ երիտասարդների ամենամյա վարկանիշային աղյուսակում: Այս մասին հաղորդում է ամսագրի պաշտոնական կայքը:

 

Մեդվեդեւան 2016 թվականի աշխարհի, Եվրոպայի եւ Ռուսաստանի չեմպիոն է:

 

Հայազգի գեղասահորդուհին, ով միջազգային հարթակում ներկայացնում է Ռուսաստանը, միջազգային մրցահարթակում հանդես է գալիս մորական ազգանվամբ: Հայրը' Արման Բաբասյանը, ռուսաստանաբնակ հայ է: Մեդվեդևայի մայրը, ով բաժանվել է գեղասահորդուհու հորից, նախկինում նույնպես զբաղվել է գեղասահքով: