Վստահ եմ, որ շատերդ ցանկացել եք ձեռքերի օգնությամբ սուլել իմանալ, սակայն ինչ-որ բաների պատճառով չեք կարողացել անել անել։ Իհարկե, կարելի է սուլել նաև առանց ձեռքերի, սակայն ձեռքերով սուլոցը ավելի բարձր հնչողություն ունի։
BlogNews-ը գտել է ամենապարզ մեթոդը, որի օգնությամբ Դուք կկարողանաք կյանքի կոչել մանկական այս երազանքը և սուլել սովորել։
1. Երկու ձեռքերի ցուցամատների և մեջտեղի՝ ազատ մնացող հատվածիօգնությամբ ձևավորեք լատինատառ «A» տառը, իսկ մնացած մատերը պահեք բռունցք արած դիրքում։
2. Ձգեք շուրթերը՝ փոքր-ինչ կորացնելով. դա կարող է մի փոքր բարդ լինել, սակայն մի քանի եռանդ և ամեն ինչ կստացվի։
3. Այժմ պետք է լեզուն ճիշտ դիրքի բերել. մատների օգնությամբ լեզուն սեղմեք դեպի բերանի խորքը, իսկ լեզվի ծայրը կորացրեք դեպի ներքև։ Արդյունքում դուք պետք է կորաձև լեզու ունենաք։ Մատների միայն մեկ քառորդ մասը պետք է լինի Ձեր բերանում։
4. Արտաշնչեք բերանում գոյացած անցքով. եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա տպավորություն կստեղծվի, որ օդն անցնում է ստորին շուրթի վրայով, և դուք կսուլեք։ Եթե զգաք, որ օդն անցնում է վերին շուրթի վրայով, ապա պետք է նվազեցնեք օդի հոսքը՝ մատները տեղաշարժելով։