Ուկրաինական X Factor նախագծի հաղթող Սևակ Խանաղյանը, ով հունվարի 12-ին ժամանել էր Երևան, մեկնել է Հայաստանից: Հայաստանում եղած ժամանակ  երգիչը հանդիպել է լրագրողների և երկրպագուների հետ, մենահամերգ է ունեցել և այցելել է հայրենի քաղաք Տաշիր:

 

Սևակն ինսթագրամի իր էջում երկրպագուների հետ սելֆի է հրապարակել և գրել. 

 

«Հայաստան, շնորհակալություն ընդունելության համար։ Այս չորս օրերը ամբողջ կյանքում կհիշեմ»,- լուսանկարը մակագրել է Սևակը։