Շվեդուհի մոդել Pixee Fox-ն ավելի քան 100 պլաստիկ վիրահատություն է արել, դիմել դեմքի և մարմնի ձևափոխման տարբեր պրոցեդուրաների, բայց, միևնույն է, շարունակում է ինքն իրենից դժգոհ մնալ:
Նրա համար գեղեցկության իդեալը մուլտ կերպար Ջեսիկա Ռեբիթն է:
Մոդելը որոշել է 2017 թվականին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամենաբարակ գոտկատեղ ունեցող կին:
«Ես գիտեմ, որ իմ ընտանիքը չի ընդունում այն, ինչ ես անում եմ իմ արտաքինի հետ, իմ մայրիկը խիստ վշտացած է, և դա ինձ ևս տխրեցնում է: Միակ մարդն, ով հասկանում է ինձ, քույրս է»,- ասում է մոդելը: