«Վերջապես ես կարողացա իմ երկրպագուների խնդրանքը կատարել: Վերջապես գտա իմ «Դու իմ լավ ընկեր» երգի տեսահոլովակը»,- նշել է երգչուհի Լիլիթ Կարապետյանն ու հրապարակել մոտավորապես 22 տարվա վաղեմության երգի տեսահոլովակը, որի երաժշտության և բառերի հեղինակը նրա եղբայրն էր՝ տարիներ առաջ ավտովթարից մահացած Կարեն Կարապետյանը:

 

«Չեք պատկերացնի, թե իմ մեջ ինչ է կատարվում: Իմ Կարեն, իմ թանկ, իմ մաքուր, իմ տաղանդավոր, իմ բարի, իմ բարոյական, իմ իդեալական եղբայր: Ես համամիտ չեմ, ժամանակը չի բուժում վերքերը, գնալով դառնում է անտանելի: Առանց քեզ չեմ կարողանում ապրել…», - գրել է երգչուհին: